ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 53-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի վարչական տարածքի 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Կողմ -4
1.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՇՈՏ 2.ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՇՈՏ 3. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ 4. ՄՈՎՍԵՍՅԱՆ ԿԱՐԵՆ |
Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝ |
ՅՈՒ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզիՎերին Պտղնի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 53-Ն որոշման |
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը` կիրառելով տարբեր գործակիցներ`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 15000դրամ X 0,5= 7500 դրամ.
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 դրամ X 0,5= 15000 դրամ.
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ X 0,5= 25000դրամ.
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ X 0,5= 25000դրամ.
-3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 դրամ X 0,5= 50000դրամ.
ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 3000 դրամ X 0,5= 1500դրամ.
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 դրամ X 0,5= 2500դրամ.
2) hամայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 3000 դրամ X 0,5= 1500 դրամ.
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում է նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:
3) hամայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրք սահմանել 5000 դրամ X 0,5= 2500 դրամ.
4) hամայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար` տեղական տուրքը սահմանվում է օրացուցային տարվա համար` 200000 դրամ X 0,75= 150000.
5) Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 60000 դրամ X 0,75= 45000 դրամ.
6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար տեղական տուրք օրացուցային տարվա համար սահմանվում է` 100000 դրամ X 0,5= 50000դրամ.
7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9000 դրամ X 0,3=2700 դրամ.
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10800 դրամ X 0,3=3240 դրամ.
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13100 դրամ X 0,3=3930 դրամ.
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 20100 դրամ X 0,3= 6030 դրամ.
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 դրամ X 0,3= 7530 դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 դրամ X 0,3= 13530 դրամ.
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9000 դրամ X 0,3=2700 դրամ.
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10800դրամ X 0,3=3240 դրամ.
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13100դրամ X 0,3=3930 դրամ - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100դրամ X 0,3= 6030 դրամ.
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 դրամ X 0,3= 7530 դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 դրամ X 0,3= 13530 դրամ.
8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար` 350 դրամ` մեկ քառակուսի մետրի համար.
9)համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`
ա.առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ.
բ.հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ.
գ.բաղնիքների (սաունաների) համար` 200000դրամ.
դ.խաղատների համար` 800000 դրամ.
ե.շահումով խաղերի համար` 350000 դրամ.
զ. վիճակախաղերի համար` 120000 դրամ.
10)համայնքի վարչական տարածքում` համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ X 0,3= 1500 դրամ.
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10000 դրամ X 0,3=3000դրամ.
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15000 դրամ X 0,3= 4500 դրամ.
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20000 դրամ X 0,3=6000 դրամ.
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 23000 դրամ X 0,3=6900 դրամ
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 31100 դրամ X 0,3=9330 դրամ.
բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 դրամ X 0,3= 300 դրամ
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 դրամ X 0,3= 600դրամ.
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 դրամ X 0,3= 1200 դրամ.
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 6000 դրամ X 0,3=1800 դրամ.
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10000 դրամ X 0,3= 3000 դրամ.
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20000 դրամ X 0,3= 6000 դրամ
11) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրք սահմանվում է յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 դրամ.
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500դրամ.
գ. սոցիալական գովազդի համար` 0 դրամ.
դ. այլ արտաքին գովազդի համար` 1500 դրամ.
ե.դատարկ գովազդային վահանակների համար` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով.
զ.եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ը:
12) Վերին Պտղնի համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանումը և այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան` ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրք սահմանվում է օրացուցային տարվա համար 100000 դրամ X 0,5= 50000 դրամ.
13) համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանվում է` 10000 դրամ X 0,5=5000 դրամ.
14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների թույլտվության համար, տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 500000 X 0,75 = 375000 դրամ.
15) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է օրացուցային տարվա համար`
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 2500000 դրամ.
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 դրամ.
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 դրամ.
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`
1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանվում է` 5000դրամ.
2) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանվում է` 45000դրամ.
3) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանվում է` 10000դրամ.
4) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար` մեկ փաստաթղթի համար` 500 դրամ.
5) 1. Աղբահանության վճարը սահմանվում է`
1) կենցաղային աղբի համար՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 150 դրամ,
2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 1000 դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 3000 դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|