ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 96-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2021 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 1561648.48 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 1561648.48 հազար դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 30%-ը:
Կողմ -9 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար`
2020 թ. դեկտեմբերի 18 ք.Սիսիան |
Ա. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|