Գլխավոր տեղեկություն
Համար
N 1627-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1627-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1432-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետում «այն» բառը փոխարինել «մուտքագրվում է «Արմեդ» համակարգ (այսուհետ՝ համակարգ) և» բառերով.

3) որոշմամբ հաստատված հավելվածի 10.3-րդ կետում «բաշխացուցակները» բառը փոխարինել «բաշխումները հիմնավորող փաստաթղթերը» բառերով.

4) որոշմամբ հաստատված հավելվածի 10.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10.4. Նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակները տեղադրվում են նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» դարանում: Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի ստացման և մնացորդների մասին՝ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և մարդասիրական օգնություն ստացող կազմակերպությունների տվյալները գրանցվում են համակարգում գործողության կատարմանը զուգահեռ այնպես, որ դրանք արտացոլեն այն ժամանակի տվյալները, որին դրանք վերաբերում են: Այդ տվյալների հասանելիությունը բնակչությանը և գործընթացում ներգրավված կողմերին ապահովում է համակարգում՝ որոնողական գործիքի միջոցով համապատասխան բառերով դեղի որոնում կատարելու հնարավորությամբ։».

5) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.5-րդ և 10.6-րդ կետերով.

«10.5. Որոնման արդյունքում պարտադիր ցուցադրման ենթակա տվյալներ են՝

1) դեղի անունը.

2) պիտանիության ժամկետը.

3) դեղաձևը.

4) դեղաչափը.

5) ակտիվ բաղադրիչները.

6) երկիրը.

7) արտադրողը.

8) դեղի ստացման և ձեռքբերման եղանակը.

9) շահառուների խմբերը և տրամադրման պայմանները.

10) մնացորդի քանակը և գտնվելու վայրը:

10.6. Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի վերաբերյալ հասանելի տեղեկատվության աղբյուրների և դրանցից օգտվելու կանոնների մասին եռամսյա պարբերականությամբ բնակչությանն իրազեկվում է զանգվածային լրատվության միջոցների և նախարարության www.mօհ.am պաշտոնական կայքի միջոցով` նախարարության կողմից:».

6) որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը «պատմության մեջ» բառերից հետո լրացնել «, Համակարգի՝ «Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմություն» ծրագրային ենթաբաղադրիչի «Ընդունած դեղամիջոցների ցանկ» բաժնում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված փոփոխություններից և լրացումներից բխող գործընթացների իրականացումը:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան