ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1603-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1603-Լ որոշման |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման համառոտ նկարագիրը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը |
2024 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ) |
1. |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2024 թ. |
2024 թ. ՀՀ պետական բյուջե 988,933.7 |
Ընդամենը |
988,933.7 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|