Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2021
Ընդունող մարմին
Ամբերդ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.05.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

Ամբերդ համայնքի ավագանՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«17» ՄԱՅԻՍԻ 2021 Թ. ԹԻՎ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10 նիստի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 33-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման եկամտային և ծախսային բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

     
 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

     
 

Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

     
 

Գ. ԹՈՐՈՍՅԱՆ

     

 

Համայնքի ղեկավար`

Մ. Բաբայան

 

2021 թվականի մայիսի 17

Գ. Ամբերդ

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ

ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԹԻՎ 7

ՆԻՍՏԻ N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: