ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
Ամբերդ համայնքի ավագանՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«17» ՄԱՅԻՍԻ 2021 Թ. ԹԻՎ 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 10 ՆԻՍՏԻ N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10 նիստի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 33-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման եկամտային և ծախսային բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ | ||
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|||
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ |
||||
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
||||
Գ. ԹՈՐՈՍՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Մ. Բաբայան |
2021 թվականի մայիսի 17 Գ. Ամբերդ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|