ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբեր 2020 թ. ԹԻՎ 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 16.12.2020թ. թիվ 06/27.2/27862-20 գրությունը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 17-ի «Էջմիածին համայնքի 2020թ. բյուջեի հաստատման մասին» թիվ 156-Ն որոշման և նշված որոշմամբ հաստատված թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հատվածների մեջ կատարել փոփոխություններ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 6. Ղազարյան Գևորգ | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 7. Մելիքյան Ներսես | ||||||
3. Զաքարյան Սերգեյ | 8. Միրզոյան Արամայիս | ||||||
4. Կոնդյան Դավիթ | 9. Մովսիսյան Կարեն | ||||||
5. Հայրապետյան Վարուժան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. էջմիածին |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|