ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2023 թվականի N 1961-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-710-14.11.2023-ՖՎ-011/0)
2) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-707-13.11.2023-ԱՍ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
3) «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-708-13.11.2023-ՏՏԳՇ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
4) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-705-13.11.2023-ՏՏԳՇ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-702-13.11.2023-ՏՏԳՇ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
6) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-665-19.09.2023-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
7) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
8) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-694-30.10.2023-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում):
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային 2-8-րդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նիստերի քանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 2-8-ՐԴ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային 2-8-րդ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 7-րդ մասը և 41-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման համար սահմանել հետևյալ ընթացակարգը՝
1) Մինչև 10 րոպե տևողությամբ հիմնական ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը:
2) Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին հարցեր տալու համար սահմանվում է հետևյալ ժամանակացանկը՝
ա) հարցերի համար՝ երկուական րոպե,
բ) հարցերին պատասխանելու համար՝ երեքական րոպե,
գ) հարցերին և պատասխաններին արձագանքելու համար՝ մեկական րոպե;
3) Մինչև 3 րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար:
4) Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 3 րոպե տևողությամբ ելույթ են ունենում խմբակցությունների մեկական ներկայացուցիչ:
5) Մտքերի փոխանակության համար հատկացվում է երեքական րոպե:
6) Մտքերի փոխանակությունն ավարտվում է հիմնական զեկուցողի՝ մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
7) Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 3 ժամ՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար:
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերսկսումը կազմակերպել սույն որոշման 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից 2 ժամ հետո։
3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերսկսման քննարկման համար սահմանել հետևյալ ընթացակարգը՝
1) Մինչև 10 րոպե տևողությամբ հիմնական ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը՝ նախագծի վերջնական տարբերակը և առաջարկությունների ամփոփաթերթիկը ներկայացնելու համար:
2) Նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների կողմից հարցեր տալու համար սահմանվում է հետևյալ ժամանակացանկը՝
ա) հարցերի համար՝ երկուական րոպե,
բ) հարցերին պատասխանելու համար՝ երեքական րոպե,
գ) հարցերին և պատասխաններին արձագանքելու համար՝ մեկական րոպե;
3) Մինչև 3 րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար:
4) Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 3 րոպե տևողությամբ ելույթ են ունենում խմբակցությունների մեկական ներկայացուցիչ:
5) Մտքերի փոխանակության համար հատկացվում է երեքական րոպե:
6) Մտքերի փոխանակությունն ավարտվում է հիմնական զեկուցողի՝ մինչև 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի յուրաքանչյուր օրվա համար սահմանել 4 նիստ։