Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 810-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 217,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2023 թվականի մարտի 14-ին կնքված` N 3820243/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 810-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՅՐԱՏՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը՝

1․ Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ):

2․ Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից) և Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, հարկ վճարողի հաշվառման համար՝ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$217000 (երկու հարյուր տասնյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՝

1․ Բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ):

2․ Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. «Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամի շենքում:

2. Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝

1) մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար).

2) 4-անգամյա սնունդ, $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.

3) բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $152000 (հարյուր հիսուներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝

ա․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $137000 (հարյուր երեսունյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ,

բ․ 15000 (տասնհինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը.

4) ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են).

5) 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են $43000 (քառասուներեք հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝

ա․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

բ․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1500 (հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

գ. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $10000 (տասը հազար ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

դ․ գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ,

ե․ մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

3. Նշված միջոցառումներն իրականացվելու են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝

1. Սննդի ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

2. Բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $152000 (հարյուր հիսուներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝

1) հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $137000 (հարյուր երեսունյոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ,

2) 15000 (տասնհինգ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը:

3. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

4. Հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1500 (հազար հինգ հարյուր)

Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

5. Գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

6․ Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

11.

Կազմակերպական ծախսեր

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $43000 (քառասուներեք հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝

1․ Կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

2․ Հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1500 (հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

3. Հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

4. Գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $12500 (տասներկու հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

5. Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $8000 (ութ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2․ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

3․ Առողջապահության նախարարություն

4․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5․ Տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ

6․ Հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

1․ Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և

հոգաբարձուների խորհրդին:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ