ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒՆԻՍԻ 2021 թվականի N 8-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ 2021Թ. ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի.
Լուսաղբյուր համայնքի ավագանին որոշում է.
ելնելով անհրաժեշտությունից՝
1. 04.05. ճանապարհների պահպանում և շահագործում տնտ. դասակարգման 5113 հոդվածից 750.0 հազ. դրամ տեղափոխել նույն դասակարգման 5134 հոդված։
2. 04.02,04. Ոռոգման 5113 հոդվածից տեղափոխել`
ա/ 800.0 հազ. դրամ նույն դասակարգման 5134 հոդված,
բ/ 400.0 հազ. դրամ փողոցային լուսավորություն 5134 հոդված,
գ/ 250.0 հազ. դրամ ջրագծի 5134 հոդված։
3. 10.07.01 Անապահով ընտանիքներին աջակցություն տնտ. դասակարգման 4729 հոդվածից 40.0 հազ. դրամ տեղափոխել 09.04.01. Բարձրագույն կրթության դասակարգման 4729 հոդված։
Կողմ-4 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
գեվորգյան ԼԱՐԻՍԱ |
||
ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱԶԳԵՆ |
||
ՄԱԴՈՅԱՆ ԳԱՐԻԿ |
||
ՅԱՅԼՈՅԱՆ ԳԱԳԻԿ |
Համայնքի ղեկավար` |
ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: