ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» ՓԵՏՐՎԱՐ 2021 ԹՎԱԿԱՆ ԹԻՎ 02-Ն
ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 25-րդ հոդվածներով.
Կաթնաջուր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Կաթնաջուր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել 2020 թվականի Կաթնաջուր համայնքի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ՝ |
Դեմ՝ |
Ձեռնպահ՝ |
Աղազարյան Ջիվան | |||
Եղշադյան Պարսամ | |||
Թորոսյան Մերուժան | |||
Ղազարյան Ազատ | |||
Ռսկանյան Մանվել | |||
Պապոյան Մանվել | |||
Սիմոնյան Գագիկ |
Կաթնաջուր համայնքի ղեկավար
|
________________ (ստորագրություն) |
Արմեն Պապոյան (անուն, ազգանուն) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: