ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԼԵՆՈՒՂԻ համայնքի ավագանՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» օգոստոսի 2021թ. թիվ 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՆՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 26-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. Ռ.Ալեքսանյան 2. Ն. Կոստանյան 3. Դ. Սարգսյան 4. Վ. Հունանյան 5. Ա.Ֆեսիլյան 6. Գ. Ծատուրյան 7. Ս.Կարապետյան |
|||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՂԱԶԱՐՅԱՆ |
2021 թվականի օգոստոսի 26-ի Լենուղի համայնք |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|