ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» ՀՈՒՆՎԱՐ 2022 ԹՎԱԿԱՆ N 02-Ն
ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Արզնի համայնքի 2022 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։
Կողմ` (7) |
Դեմ` (0) |
Ձեռնպահ` (0) |
ԱԼԵՔՍԱՆՈՎԱ ՍՈՒՍԱՆՆԱ ԲԵՆՅԱՄԻՆՈՎ ՌԱԴԻԿ |
||
ԻՎԱՆՈՎԱ ՏՈՄԱ |
||
ԼԱԼԱՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ |
||
ԽՈՋԱՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ |
||
ՄԻԽԱՅԼՈՎ ՍՈՒՐԵՆ |
||
ՆԱԴՈՅԱՆ ԶԱԻԼ |
Համայնքի ղեկավար |
ալեքսանդր միրզոեվ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական: