ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1․ Հաստատել՝
1) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն hավելված 1-ի,
2) «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի։
(1-ին կետը խմբ. 11.12.23 թիվ 54-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը և «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 43-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
Բաժին 1. Տվյալներ էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ
Ցուցանիշ |
Տողի ծածկա-գիրը |
Չափի միավորը |
Գնված |
Սեփա-կան արտա-դրու-թյուն |
Վաճառված |
Պահուստներ |
Սպառում |
այդ թվում | ||||||
Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
Արժեքով հազար դրամ (առանց ավելա-ցված արժեքի հարկի (ԱԱՀ) և ակցիզա-յին հարկի) |
Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
Բնեղեն արտա-հայ-տու-թյամբ |
Արժեքով հազար դրամ(առանց ԱԱՀ և ակցիզա-յին հարկի) |
Հունվարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) |
Դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) |
Բնեղեն արտահայ-տությամբ(1+3-4+6-7) |
Էլեկտրա-էներ-գիայի և (կամ) ջերմա-էներ- գիայի արտա-դրու-թյան համար |
Էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
Ոչ էներ-գետիկ նպա-տակ-ների համար |
Տրանս-պոր-տում | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Էլեկտրաէներգիա |
110 |
հազար կիլովատ ժամ |
X |
X |
X |
|||||||||
Ջերմային էներգիա |
111 |
հազար գեգաջոուլ |
X |
X |
X |
X | ||||||||
Բնական գազ |
112 |
հազար խորանարդ մետր |
X |
X |
X | |||||||||
Սեղմված գազ |
113 |
կգ |
||||||||||||
Հեղուկ գազ |
114 |
հազար լիտր |
||||||||||||
Բենզին |
115 |
հազար լիտր |
||||||||||||
Ավիաբենզին |
116 |
հազար լիտր |
||||||||||||
Կերոսին |
117 |
հազար լիտր |
||||||||||||
Ավիակերոսին |
118 |
հազար լիտր |
||||||||||||
Դիզելային վառելիք |
119 |
հազար լիտր |
||||||||||||
Մազութ |
120 |
կգ |
X | |||||||||||
Բիտում |
121 |
տոննա |
X | |||||||||||
Քսայուղեր |
122 |
կգ |
||||||||||||
Քարածուխ |
123 |
կգ |
X | |||||||||||
Փայտածուխ |
124 |
կգ |
X | |||||||||||
Վառելափայտ |
125 |
կգ |
X | |||||||||||
Այլ փայտի թափոն |
126 |
կգ |
X | |||||||||||
Գոմաղբ |
127 |
կգ |
X | |||||||||||
Արեգակնային էներգիա |
128 |
հազար կիլովատտ ժամ |
X |
X |
X | |||||||||
Այլ |
199 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ |
|
(ազգանուն, անուն) |
|
(ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
| |
(ազգանուն, անուն) |
|
(ստորագրություն) | |
|
«__ __»___________ 20__թ. |
(հավելվածը խմբ. 26.08.20 թիվ 17-Ն, 11.12.23 թիվ 54-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 27-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև 1-էներգետիկա (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտները), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվության «Գնված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ տնտեսավարող սուբյեկտներից:
8. Հաշվետվության «Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:
9. Հաշվետվության «Վաճառված» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը տնտեսավարող սուբյեկտը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ տնտեսավարող սուբյեկտներին (բացառությամբ իր ներկայացուցչությունների և առանձնացված ստորաբաժանումների):
10. Հաշվետվության «Պահուստներ» սյունակներում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:
11. Հաշվետվության «Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է տնտեսավարող սուբյեկտի կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:
12. Հաշվետվության «Էլեկտրաէներգիայի և (կամ) ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է տնտեսավարող սուբյեկտում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:
13. Հաշվետվության «Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլի համար:
14. Հաշվետվության «Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
15. Հաշվետվության «Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների և ուղևորների փոխադրման համար:
(հավելվածը լրաց. 11.12.23 թիվ 54-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.12.2023, թիվ 54-Ն | 15.12.2023, թիվ 27-Ն | |
26.08.2020, թիվ 17-Ն | 10.09.2020, թիվ 27-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|