ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2185-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 25-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Աճարկուտ, 1-ին փողոցի 13 հասցեում գտնվող 679․95 քառ․ մետր մակերեսով շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0․0649 հեկտար մակերեսով հողամասը նվիրել քաղաքացի Գևորգ Հարությունյանին (անձնագիր՝ 45 10 060589, տրված՝ 23․12․2008 թ․, 770-103 կողմից, այսուհետ՝ նվիրառու)։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 120 900 000 դրամ` ներառյալ անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 2 100 000 դրամ։
3․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում նվիրառուի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում նվիրառուի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|