Գլխավոր տեղեկություն
Համար
N 901-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 901-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի մասին» N 263-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 30» բառերը փոխարինել «2024 թվականի մարտի 29» բառերով.

2) 9-րդ կետի 3-րդ սյունակի 1-ին և 2-րդ կետերում «2023 թվականի նոյեմբերի 30» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 31» բառերով.

3) 9-րդ կետի 3-րդ սյունակի 3-րդ կետում «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 30-ն» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 29-ն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

21.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ