Գլխավոր տեղեկություն
Համար
N 880-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 880-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 700,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02528755) նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մաջիթ Ալ Ֆուտաիմ Հիպերմարկետս ԷյԷմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02608317) 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 457526 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի փաթեթի մատակարարում՝ 167,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2023 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N 2023/11/3014594 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է յուղային ջրատաքացուցիչների մատակարարում՝ 5,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 880-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց առաջնային կարիքների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված

արտոնություններից:

3.

Բարեգործը

1) «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001

2) «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Կանադա

3) «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Թայվան

4) «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Rue du Pré-de-la-Bichette 1, 1202 Ժնև, Շվեյցարիա

5) «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ հասցե՝ 9 Rue Ampere, 75017 Փարիզ, Ֆրանսիա

6) «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ Am Zollstock 2 - 4 Friedrichsdorf, 61381,Գերմանիա.

7) «Հայաստան» համահայկական հիմնադրամ

հասցե՝ Հայաստան, 0024 Երևան, Բաղրամյան 26/1

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

(Հասցե` քաղաք Երևան, Ռ. Մելիքյան փողոց. 1, ՀՎՀՀ` 02528755)

5․

Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը ՝ սոցիալական

6

Ծրագրի բյուջեն

700,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք:

8.

Ծրագրի իրականացման տեւողությունը

2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․

Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ընձեռնել սոցիալական և տնտեսական ինտեգրման ավելի լայն հնարավորություններ՝ սոցիալական և տնտեսական ինտեգրման հմտությունների երկարաժամկետ զարգացման և համապատասխան աջակցություն/նյութական օգնության միջոցով: Բյուջե՝ 700,000,000 դրամ, ժամկետ՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

1) Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

2) Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

3) Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

4) Բիո վառելիքի (փայտ) ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

5) Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

6) Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

7) Կանխիկ դրամական աջակցություն՝ 33,000,000, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները:

 

1․ Հիգիենիկ, տնտեսական և կենցաղային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 100,000,000 դրամ

2․ Անկողնային պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 117,000,000 դրամ

3․ Սննդի փաթեթների ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 150,000,000 դրամ

4․ Բիո վառելիքի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 50,000,000 դրամ

5․ Հագուստի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ

6․ Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում և տրամադրում՝ շուրջ 125,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, համայնքներում գործող դպրոցների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կենտրոնների հետ, ինչպես նաև առաջնորդվում է e-soc.am առաջնային կարիքների ներկայացման հարթակում գրանցված ընտանիքների տվյալներով։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

11.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ