Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Վաղաշենի գյուղական համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2023 թ.
ք. Էջմիածին

 

թիվ 105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումները կատարել 50%-ի չափով՝ չգերազանցելով բյուջետային տարվա ընթացքում տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների հանրագումարը:

3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից:

 

Հ/ՀԱզգանուն Անուն
Կողմ  Դեմ  Ձեռնպահ Հ/ՀԱզգանուն Անուն Կողմ  Դեմ  Ձեռնպահ 

1. Արսեն Պետրոսյան
 

 

__

__

11. Աղասի Բաղդասարյան

 

__

__

2. Էդվարդ Ափոյան
  
 

__

__

12. Սևակ Խաչատրյան  

__

__

3. Արամայիս Միրզոյան
 
 

__

__

13. Վահրամ Ղարիբջանյան  

__

__

4. Գևորգ Ղազարյան
 
 

__

__

14. Նաիրա Գրիգորյան  

__

__

5. Լիլիթ Միրզախանյան
 
 

__

__

15. Կարեն Գևորգյան  

__

__

6. Ներսես Մելիքյան
 
 

__

__

16. Էմմա Պատուրյան  

__

__

7. Վարդան Գրիգորյան
 
 

__

__

17. Էդգար Թամազյան  

__

__

8. Կարեն Մովսիսյան
 
 

__

__

18. Արմեն Դավթյան  

__

__

9. Գոհար Նիկողոսյան
 
 

__

__

19. Ռուբիկ Ենոքյան  

__

__

10. Աննա Կիրակոսյան  

__

__

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ, 

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավելվածներ 1-6

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 105-Ն որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: