Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2023 թվականի

թիվ 110

քաղ. Մոսկվա

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴՈՍՅԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 31-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 15-ի

թիվ 110 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեի փաստաթղթերի տեսակների դասակարգչում կատարվող

 

1. I բաժնում՝

ա) փաստաթղթի տեսակի 0105 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«   
 

0106

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու մասին
հայտ՝ ծանուցման կարգով

0107

գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում անցկացնելու մասին հայտ

».

 

բ) 02 ծածկագրով բաժնի դիրքում՝

«Լիազորագրեր» բառից հետո լրացնել «և պայմանագրեր» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

0202

գրանցված բժշկական արտադրատեսակների վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցման ընթացակարգն անցկացնելիս համապատասխան շահերը ներկայացնելու իրավունքը հավաստող լիազորագիր՝ տրված արտադրողի կամ արտադրողի օրինական ներկայացուցչի կողմից

0203

արտադրողի պայմանագիրն արտադրողի լիազորված ներկայացուցչի հետ

».

 

գ) փաստաթղթի տեսակի 0301 և 0302 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

0301

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների պարտադիր պահանջներին բժշկական արտադրատեսակի համապատասխանության մասին հայտարարագիր

 

0302

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների պարտադիր պահանջներին բժշկական արտադրատեսակի համապատասխանության մասին հայտարարագրին համարժեք փաստաթուղթ

».

 

դ) փաստաթղթի տեսակի 0403 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

0404

ISO 13485 ստանդարտի պահանջներին արտադրական հարթակի որակի կառավարման համակարգի համապատասխանության մասին հավաստագիր

0405

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածաշրջանային ստանդարտի պահանջներին արտադրական հարթակի որակի կառավարման համակարգի համապատասխանության մասին հավաստագիր

0406

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին արտադրական հարթակի որակի կառավարման համակարգի համապատասխանության մասին հավաստագիր

».

 

ե) փաստաթղթի տեսակի 0601 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«
 

0602

այլ երկրներում գրանցման մասին տեղեկությունները՝ հղում կատարելով այդ տեղեկությունների գործող աղբյուրներին

».

 

զ) 07 ծածկագրով բաժնի դիրքում՝

«Արտահանման, ազատ վաճառքի համար հավաստագրեր» բառերը փոխարինել «Գրանցման վկայականներ, արտահանման հավաստագրեր, ազատ վաճառքի հավաստագրեր» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

0705

արտադրողի երկրում տրված բժշկական արտադրատեսակի գրանցման վկայական

0706

Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխան տրված բժշկական արտադրատեսակի գրանցման վկայական

0707

Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխան տրված բժշկական արտադրատեսակի գրանցման վկայականի կրկնօրինակ

».

 

է) 08 ծածկագրով բաժնի դիրքում՝

փաստաթղթի տեսակի 0801 ծածկագրով դիրքը հանել.

փաստաթղթի տեսակի 0802 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

0802

բժշկական արտադրատեսակի և դրա պարագաների (առկայության դեպքում) ընդհանուր տեսքի լուսանկարչական պատկեր

».

 

ը) փաստաթղթի տեսակի 0905 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

0906

բժշկական արտադրատեսակի գրանցման ժամանակ հաստատված՝ մակնշման և փաթեթվածքի մասին տվյալներ պարունակող փաստաթուղթ՝ հաշվի առնելով բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարված փոփոխությունները

0907

գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում անցկացնելու մասին դիմումի մեջ նշված ճանաչման պետության (պետությունների) պետական լեզվով (պետական լեզուներով) մակնշման տեքստը պարունակող փաստաթուղթ

».

 

թ) 10 ծածկագրով բաժնի դիրքում՝

փաստաթղթի տեսակի 1005 ծածկագրով դիրքը լրացնել «ռուսերենով» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

1006

բժշկական արտադրատեսակի սերվիսային սպասարկման ձեռնարկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական լեզվով

1007

գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում անցկացնելու մասին դիմումի մեջ նշված ճանաչման պետության (պետությունների) պետական լեզվով (պետական լեզուներով) բժշկական արտադրատեսակի գրանցման ժամանակ՝ հաշվի առնելով բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարված փոփոխությունները, հաստատված շահագործման փաստաթուղթ

 

1008

գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում անցկացնելու մասին դիմումի մեջ նշված ճանաչման պետության (պետությունների) պետական լեզվով (պետական լեզուներով) բժշկական արտադրատեսակի գրանցման ժամանակ՝ հաշվի առնելով բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարված փոփոխությունները, հաստատված բժշկական արտադրատեսակի կիրառման հրահանգ

1009

գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցում անցկացնելու մասին դիմումի մեջ նշված ճանաչման պետության (պետությունների) պետական լեզվով (պետական լեզուներով) բժշկական արտադրատեսակի գրանցման ժամանակ՝ հաշվի առնելով բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարված փոփոխությունները, հաստատված սերվիսային սպասարկման ձեռնարկ

».

 

ժ) 12 ծածկագրով բաժնի դիրքում՝

փաստաթղթի տեսակի 1201 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

1201

բժշկական արտադրատեսակի արտադրության առաջնային տեսչական ստուգման արդյունքների մասին հաշվետվություն

».

 

փաստաթղթի տեսակի 1202 ծածկագրով դիրքը լրացնել «և դրանց կառավարման» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

1205

բժշկական արտադրատեսակի կլինիկական փորձարկման (հետազոտության) մասին հաշվետվություն

1206

in vitro ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակի կլինիկական լաբորատոր փորձարկման (հետազոտության) մասին հաշվետվություն

1207

արտադրության պարբերական (պլանային) տեսչական ստուգում անցկացնելու արդյունքների մասին հաշվետվություն

1208

արտադրության արտապլանային տեսչական ստուգման արդյունքների մասին հաշվետվություն

1209

բժշկական արտադրատեսակի կենսաբանական ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվետվություն

».

 

ժա) փաստաթղթի տեսակի 1301 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 

1301

այն ստանդարտների ցանկը, որոնք արտադրողի կողմից կիրառվել են բժշկական արտադրատեսակի նախագծման և արտադրության ժամանակ

».

 

ժբ) 15 ծածկագրով բաժնի դիրքում՝

«Արձանագրություններ» բառից հետո լրացնել «և փորձարկումների (հետազոտությունների) ծրագրեր արտադրատեսակի անվտանգության գնահատման համար» բառերը.

փաստաթղթի տեսակի 1502 ծածկագրով դիրքում «գնահատման» բառը փոխարինել «գնահատման վերաբերյալ» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

1504

բժշկական արտադրատեսակի տեխնիկական փորձարկումների ծրագիր, որոնք անցկացվել են բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, դրանց մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանության ապացուցման նպատակով

1505

առաջին կողմի ապացույցները պարունակող փաստաթղթեր (բժշկական արտադրատեսակի տեխնիկական փորձարկումների մասով)

1506

բժշկական արտադրատեսակի կենսաբանական ազդեցության գնահատման վերաբերյալ հետազոտությունների (փորձարկումների) ծրագիր, որոնք անցկացվել են բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, դրանց մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանության ապացուցման նպատակով

».

 

ժգ) 16 ծածկագրով բաժնի դիրքում՝

«Բժշկական արտադրատեսակներ արտադրողների նամակներ» բառերը փոխարինել «Բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարվող փոփոխությունների մասին փաստաթղթեր և տեղեկություններ» բառերով.

փաստաթղթի տեսակի 1601-1605 ծածկագրով դիրքերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ փաստաթղթի տեսակի 1606 և 1607 ծածկագրերով դիրքեր.

 

«
 

1606

բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում կատարվող փոփոխությունների մասին փաստաթղթեր և տեղեկություններ

 

1607

փաստաթղթեր, որոնք հաստատում են փոփոխությունները և վկայում են այն մասին, որ այդ փոփոխությունների կատարումը չի հանգեցնում բժշկական արտադրատեսակի հատկությունների և բնութագրերի փոփոխության, որոնք ազդում են դրա անվտանգության, որակի և արդյունավետության վրա կամ բարելավում են դրա հատկություններն ու բնութագրերը բժշկական արտադրատեսակի գործառնական նշանակության և (կամ) ազդեցության սկզբունքի անփոփոխ լինելու դեպքում

».

 

ժդ) փաստաթղթի տեսակի 1710 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«
 

1711

փաստաթղթեր, որոնց կատարված հղումներն առկա են բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, դրանց մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին բժշկական արտադրատեսակի համապատասխանության մասին տեղեկություններում

1712

փաստաթղթեր, որոնք հաստատում են դեղամիջոցի, կենսաբանական նյութի և այլ նյութերի որակը, որոնք մտնում են բժշկական արտադրատեսակի կազմի մեջ և բժշկական արտադրատեսակի նշանակությանը համապատասխան շփման մեջ են մտնում մարդու օրգանիզմի հետ, ինչպես նաև նախատեսված են օգտագործման համար՝ միայն արտադրողի կողմից սահմանված բժշկական արտադրատեսակի նշանակությունը հաշվի առնելով, և տրված են դեղամիջոցի, կենսաբանական նյութի և այլ նյութի ծագման երկրի օրենսդրությանը համապատասխան

1713

արտադրողի փաստաթուղթը, որը հաստատում է բժշկական արտադրատեսակի գրանցման վկայականի գործողությունը չեղարկելու (այն չեղյալ համարելու) նրա մտադրությունը

1714

ցուցակ

1799

այլ

».

 

ժե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18 և 19 ծածկագրերով բաժինների դիրքեր.

 

«

18

Իրավաբանական անձանց կամ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված
ֆիզիկական անձանց գրանցման մասին փաստաթղթեր

1801

որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր արտադրողի
լիազորված ներկայացուցչի գրանցումը հաստատող փաստաթուղթ

1802

որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր արտադրողի
գրանցումը հաստատող փաստաթուղթ կամ տեղեկություններ

19

Վճարումը հաստատող փաստաթղթեր

1901

ռեֆերենտ պետությունում գրանցման և փորձաքննության ընթացակարգերի վճարումը հաստատող փաստաթղթեր

1902

ռեֆերենտ պետությունում բժշկական արտադրատեսակի գրանցման դոսյեում
փոփոխությունների կատարման ընթացակարգի և ճանաչման պետությունում
(պետություններում) փորձագիտական եզրակացության համաձայնեցման
ընթացակարգի, ինչպես նաև ռեֆերենտ պետությունում բժշկական

արտադրատեսակի գրանցման վկայականի տրման վճարումը հաստատող

փաստաթղթեր

1903

ռեֆերենտ պետությունում ծանուցման կարգով բժշկական արտադրատեսակի
գրանցման դոսյեում փոփոխությունների կատարման ընթացակարգի, ինչպես
նաև ռեֆերենտ պետությունում բժշկական արտադրատեսակի գրանցման
վկայականի տրման վճարումը հաստատող փաստաթղթեր

1904

ռեֆերենտ պետությունում բժշկական արտադրատեսակի գրանցման նոր
վկայականի տրման վճարման մասին փաստաթղթեր

1905

բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության
համաձայնեցման մասին դիմումի մեջ նշված՝ ճանաչման պետությունում
(պետություններում) փորձագիտական եզրակացության համաձայնեցման
ընթացակարգի վճարման մասին փաստաթղթեր

»:

 

2․ II բաժնում 5-րդ դիրքի 3-րդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԵՀ 048 - 2023 (խմբ. 2)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան