Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 70-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի հունվարի 25-26-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝

1) Լենա Նանուշյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Գևորգ Մանթաշյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Վահան Կոստանյանինը, Հայկ Դարբինյանինը և Արման Սուֆլյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

4) Արման Խոջոյանինը, Ռաֆայել Գևորգյանինը, Արմեն Այվազյանինը և Աստղիկ Ալեքսանյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Արթուր Մարտիրոսյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Արամ Մեյմարյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Հակոբ Վարդանյանինը և Արմեն Սիմոնյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

8) Աշոտ Մուրադյանինը՝ 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Լևոն Օհանեսյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

4. Պատվիրակության գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին:

5. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

24.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 70-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին
տեղակալ
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Ա. Սիմոնյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Ա. Մեյմարյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Այվազյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության
վարչության պետ (հայկական կողմի քարտուղար)
Հ. Դարբինյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների
վարչության պետի պաշտոնակատար
Ա. Սուֆլյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության
երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչի պաշտոնակատար
Ա. Ալեքսանյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության
վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի
գլխավոր մասնագետ
Լ. Օհանեսյան   - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

24.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան