Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 158-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն՝ սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքների «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագիր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 1-ի N 158-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականա-շնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը 25.10.2023 թ.-ի

դրությամբ

(դրամ)

Սեփակա-նության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով տրվող

Հողամասը

1.

Գրիգորյան Նադյա Դավիթի

 

Գրիգորյան Նորայր Վահրամի

 

Գրիգորյան Նարեկ Վահրամի

AS0332066, տրված՝ 13.08.2018 թ.-ին,

019-ի կողմից, 014210363, տրված՝

16.05.2022 թ.-ին,

019-ի կողմից, ծննդյան վկայական՝ ԱԲ N242863, տրված՝ 14.03.2013 թ.-ին

/ծնվ.՝ 03.01.2008 թ.-ին/

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Ուսանողական 4/1 շենք (էներգետիկական քոլեջ), թիվ 509,

թիվ 511 սենյակներ

13.4

13.7

141,432.4

144,599

համատեղ սեփակա-նության իրավունքով

համատեղ սեփակա-նության իրավունքով

2.

Գրիգորյան Անուշ Ռուբենի

AU0533316, տրված՝ 17.12.2021 թ.-ին,

099-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Ուսանողական 4 շենք (ճարտարա-գիտական քոլեջ), թիվ 909ա սենյակ

19.3

221,067

սեփակա-նության իրավունքով

սեփակա-նության իրավունքով

3.

Բաղդասարյան

Արթուր Հենրիկի

 

Չափարյան

Ռուզաննա

Բաբկենի

 

Բաղդասարյան

Արմեն Արթուրի

 

Բաղդասարյան

Արսեն Արթուրի

AP0485281, տրված՝

26.07.2016 թ.-ին,

019-ի կողմից,

AU0660645, տրված՝

25.03.2022 թ.-ին,

019-ի կողմից,

AT0231754, տրված՝

26.07.2019 թ.-ին,

059-ի կողմից,

AT0231753, տրված՝

26.07.2019 թ.-ին,

059-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, ք.

Աբովյան, Ուսանողական

4 շենք

(ճարտարա-գիտական

քոլեջ), թիվ 517 սենյակ

33.95

388,872

համատեղ

սեփակա-նության

իրավունքով

համատեղ

սեփակա-նության

իրավունքով

4.

Միրզոյան Էմմա

Յուրիի

BA1727819, տրված՝

09.10.2014 թ.-ին,

032-ի կողմից

ՀՀ Կոտայքի մարզ, ք.

Աբովյան, Ուսանողական

4 շենք

(ճարտարա-գիտական

քոլեջ), թիվ 412ա սենյակ

18.8

215,340

սեփակա-նության

իրավունքով

սեփակա-նության

իրավունքով

5.

Բաբայան Լյուդմիլա Ղարիբի

AU0538152, տրված՝ 07.12.2021 թ.-ին,

005-ի կողմից

ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական 29/1 շենք, թիվ 609 սենյակ

16.8

124,354

սեփակա-նության իրավունքով

սեփակա-նության իրավունքով

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան