Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.02.2024
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
13.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

13 փետրվարի 2024 թ.

 N 64-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախ փողոցի հ.122 հասցեում գտնվող Տիգրան Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17112022-01-0141 վկայական/ 0.02հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. փետրվարի 13

Երևան