Գլխավոր տեղեկություն
Համար
N 713-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.02.2024
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 713-Ա

«23» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Մխեյանի դիմումը՝ Հաղթանակի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 15.05.1995թ. հ.Ա018045 պետական ակտը.

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում գտնվող տնամերձ հողամասի մակերեսը կազմում է 288.8քմ՝ պետական ակտում ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-145950-23 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 288.8քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

 2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

 3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան