ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 256-Ա
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՀՕ-27-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 256-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՀՕ 27-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N/N ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակ- ցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվա-կանի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 6-րդ հոդված |
2. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 491-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվա- կանի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետ |
3. |
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցա- մատյանի վավերապայմանները և գրանցամատյանի վարման կարգը սահմանելու մասին» N 101-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2024 թ. մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվա- կանի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 18-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|