Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1077-Ա

«21» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ Հ.338 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արայիկ Առաքելյանի դիմումը՝ Ներքին Չարբախի հ.338 հասցեում գտնվող, իրեն պատկանող հողամասի (պտղատու այգի) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 12.02.1996թ. հ.Ա043319 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1954.20քմ, սեփականության իրավունքի պետական ակտում ամրագրված՝ 2000.0քմ մակերեսի փոխարեն։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 1954.20քմ մակերեսով հողամասը գտնվում է 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/64969-23 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ներքին Չարբախի հ.338 հասցեում գտնվող, հողի սեփականության իրավունքի 12.02.1996թ. հ.Ա043319 պետական ակտի հիման վրա Արայիկ Առաքելյանին պատկանող հողամասի (պտղատու այգի) սահմանները որոշվում են 1954.20քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան