ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1180-Ա |
«27» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 27.03.2024 թ. հ. 1180-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Հովհաննես Սարգսյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 78-րդ տեղամաս, հ.21 |
հողամաս |
Նոր Խարբերդի այգետարածքի 78-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.21 հողամասին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.11.2023թ. հ.3512 լրացուցիչ վկայագիր/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 6-րդ փողոց, հ.36/1 |
01011HBMVAQD |
|
2 |
Ռոզա Ալեքսանյան |
Նոր Խարբերդ 20-րդ փողոց, Ձորի 2-րդ նրբանցք, հ.30 |
այգետնակ |
Անշարժ գույքի առուվաճառքի 22.03.2024թ. հ.2910 պայմանագրով, Ռոզա Ալեքսանյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդ 20-րդ փողոցի Ձորի 2-րդ նրբանցքի հ.30 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.2/18 |
01011RNF2UKK |
|
3 |
Հայկ Խաչատրյան /լիազորված անձ/ Աշոտ Խաչատրյան /սեփականատեր/
|
Սասնա ծռերի փողոց, հ.9/2 |
հողամաս |
Աշոտ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Սասնա ծռերի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01032024-01-0344/ բաժանման հատակագծով առանձնացվող 3.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սասնա ծռերի փողոց, հ.9/4 |
01004ECHSKHD |
|
4 |
Աստղիկ Հովհաննիսյան /լիազորված անձ/ «ՕՔՌՈ» ՍՊԸ |
Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.10 |
շինություն |
«ՕՔՌՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող /վկ.հ.30012023-01-0214, հող՝ սեփ. 8415.7քմ, ընդ բաժն. 600.0քմ/ 103.0քմ մակերեսով շինությանը /կշեռքատուն/ տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.10/6 |
01005HQYLXPU |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|