ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 20,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00413679) «Լենտեքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524005) հետ 2024 թվականի փետրվարի 27-ին կնքված՝ N WE202300410-Lentex պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային պարագաների ձեռքբերում՝ 4,625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 233-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպություն, քաղ. Երևան, Վրացական փողոց 5, (ՀՎՀՀ՝ 00413679) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնք» կրոնական կազմակերպություն, քաղ. Երևան, Վրացական փողոց 5, (ՀՎՀՀ՝ 00413679) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք և սոցիալապես անապահով ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սննդամթերքի, հիգիենայի պարագաների, անկողնային պարագաների և դեղորայքի ձեռքբերում և բաշխում՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) սննդամթերքի ձեռքբերում՝ 8,250,000 դրամ 2) հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 3,975,000 դրամ 3) անկողնային պարագաների ձեռքբերում՝ 4,625,000 դրամ 4) դեղորայքի ձեռքբերում՝ 3,150,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |