ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
16 ապրիլի 2024 թ. |
N 118-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի մարտի 26-ի հ․14/7/42004-24 գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024թ. ապրիլի 16 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու2024 թվականի ապրիլի 16-ի N 118-Ա որոշման |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հ/Հ |
Դիմող |
Ծառայողական ավտոկայանատեղի տարածքի հասցե |
Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ (տարածքի չափեր) և կայանման ձև |
Կազմակերպչի կողմից վճարված տեղական վճար |
Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ |
1 |
«Ռոյալ Պլազա» ՍՊԸ |
Սարյան փողոցում՝ հ.9 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա |
2 |
«Շիրակ» ՍՊԸ |
Խորենացի փողոց՝ հ.13ա հասցեի հարակից ճանապարհահատված |
3 (22.5 գծմ), մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով |
տարեկան |
սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024թ. ապրիլի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|