Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 332-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 44-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01503283) «Մեդպրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02626144) 2024 թվականի ապրիլի 19-ին կնքված՝ N Մ-02-ARM-904363-1.02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական սարքի (կոագուլամետր) մատակարարում` 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջության առաջնային պահպանում» N 44-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


14.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ