Գլխավոր տեղեկություն
Համար
N 2160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 19.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2160-Ա

«14» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Վ.ՇԵՆԳԱՎԻԹ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.50/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻՆԵ ՌՈՒԲԵՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսինե Ռուբենի Ներսիսյանի (ծնված 01.04.1991թ.) դիմումը։

 Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 16.05.2023թ. հ.ԱՏ-16052023-01-0998 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.09.2023թ. հ.Հ-12899 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.09.2023թ. հ.20-Ել-Դ-64914-22 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 1-ին փողոց հ.50/4 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

 1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 1-ին փողոց հ.50/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լուսինե Ռուբենի Ներսիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 48.61քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 48.61քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

 2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

 3. Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 1-ին փողոց հ.50 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Վ.Շենգավիթ 1-ին փողոց, հ.50/4 տուն» հասցեն»:

 4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան, Շենգավիթ, Վ.Շենգավիթ 1-ին փողոց հ.50/4 հասցեում գտնվող 48.61քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան