Գլխավոր տեղեկություն
Համար
N 2264-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2264-Ա

«19» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 
Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

19.06.2024 թ.

հ. 2264-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդվարդ Թաթոյան

Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, հ.16

բնակարան

Էդվարդ Թաթոյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.15 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12062024-01-0116, ընդ. բաժն. 2.94քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 48.45քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.15 շենք, բն.16/1

01003X4KZUTQ

0012

2

Հայկ Ապրեսյան
/լիազորված անձ/
Գրիշա Ավետիսյան

Նուբարաշեն

հողամաս

Նուբարաշենում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 11.06.2024թ. հ.2095-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Ա-18» թաղամաս, հ.17

01010GWGHJJZ

 

3

Արթուր Մկրտիչյան

Է. Մակարյան փողոց, հ.21

օժանդակ շինություն

Արթուր Մկրտիչյանին սեփականության իրավունքով պատկանող, Է. Մակարյան փողոցի հ.21 հասցեում գտնվող օժանդակ շինության /վկ. հ. 21032024-01-0393/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Էլվինա Մակարյան փողոց, հ.21/9

010113RWTWTE

 

4

Անի Բեգլույան և Ռազմիկ Խաչատրյան

Ալիխանյան փողոց, հ.4

ավտոտնակ

Անշարժ գույքի նվիրատվության 06.06.2024թ. հ.3923 պայմանագրով, Անի Բեգլույանին և Ռազմիկ Խաչատրյանին նվիրած՝ Ալիխանյան փողոցի հ.4 հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ի. Ալիխանյան փողոց, հ.2/1

01006SGTAN9Q

0019

5

Հասմիկ Գրիգորյան

Ն. Չարբախ փողոց, հ.229

հողամաս

Հասմիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ փողոցի հ.229 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.18052022-01-0189, Երևանի քաղաքապետի 14.05.2024թ. հ.1769-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.90/5

01011XYDQGZM

 

6

Արշալույս, Յուրիկ և Շալիկո Քաղքցյաններ

Արա Հարությունյան /Նորքի 6-րդ/ փողոց, 2-րդ նրբանցք, հ.9

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 05.06.2023թ. հհ.13029, 13030, 13031 վկայագրերով, Արշալույս, Յուրիկ և Շալիկո Քաղքցյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Արա Հարությունյան /Նորքի 6-րդ/ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արա Հարությունյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.9/1

01009R2C9SWA

0011

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան