Գլխավոր տեղեկություն
Համար
N 462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 462-Ա

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՎԱՐԺԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 40,000,000 դրամ արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00054589) 2024 թվականի մայիսի 24-ին կնքված՝ N ՎԸ029/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,814,581 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 462-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սաների ուսումնառության արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը և բարելավել վարժարանի շենքային պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Արզական գյուղ, բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

40,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Արզական գյուղ, ՀՎՀՀ՝ 00473142)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճի և նախամուտքի վերանորոգում՝ 3,000,000 դրամ.

2) երկու ավտոբուսի ձեռքբերում և ներմուծում ու նվիրաբերում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 37,000,000 դրամ.

3) միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մարզադահլիճի և նախամուտքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,000,000 դրամ.

2) երկու հատ ավտոբուսի ձեռքբերում և ներմուծում՝ 37,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից;

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան