ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 634-Ա
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2024 թվականի հուլիսի 10-12-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող՝ միգրացիոն ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |