Գլխավոր տեղեկություն
Համար
N 473-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 473-Ա

 

«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բժշկական նշանակության ապրանքների (649,776 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


09.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 473-Ա որոշման

 

«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

 

Ապրանքի անվանումը

Չափի միավորը

Քա-նակը

Արժեքը (ՌԴ

ռուբլի)

Շահառուն

1.

Շարժական եռոտանի՝ երկարաժամկետ ներարկումների համար

հատ

4

8,000

Գեղարքունիքի կայազորային

հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց

2.

Զարկերակային օքսիմետր (CMS50DL)

հատ

5

5,000

Առաջին օգնության շարժական խմբեր

3.

Էլեկտրական վերամբարձիչ՝ վերականգնման համար

հատ

3

215,700

Հաշմանդամ քաղաքացիներ՝ Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ)

4.

Պոմպային կոմպրեսորով փչովի լոգարան՝ անկողնային հիվանդների լվացման համար

հատ

3

18,600

Հաշմանդամ քաղաքացիներ՝

Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ)

5.

Բժշկական շիրմա (երեք սեկցիայից բաղկացած)

հատ

3

27,450

Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց

6.

Հակապառկելախոցային համակարգեր (Barry)՝ իրենց պարագաներով

հավա-քածու

5

21,100

Հաշմանդամ քաղաքացիներ՝ Ռոզա Բաբայան (գյուղ Այնթապ), Նայելա Հակոբյան (քաղաք Երևան), Դավիթ Հակոբյան (քաղաք Վաղարշապատ)

7.

Վիրաբուժական ներծծող սարքավորում

հատ

6

67,392

Վայքի, Ջերմուկի և Գորիսի

հիվանդանոցներ

8.

Բժշկական զննման թախտ

հատ

2

14,144

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա

9.

Դեֆիբրիլյատոր (Primedic)

հատ

2

272,390

Գորիսի հիվանդանոց

 

Ընդամենը

   

649,776

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

09.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ