ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 473-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բժշկական նշանակության ապրանքների (649,776 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 473-Ա որոշման |
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
ՑԱՆԿ
|
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քա-նակը |
Արժեքը (ՌԴ ռուբլի) |
Շահառուն |
1. |
Շարժական եռոտանի՝ երկարաժամկետ ներարկումների համար |
հատ |
4 |
8,000 |
Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց |
2. |
Զարկերակային օքսիմետր (CMS50DL) |
հատ |
5 |
5,000 |
Առաջին օգնության շարժական խմբեր |
3. |
Էլեկտրական վերամբարձիչ՝ վերականգնման համար |
հատ |
3 |
215,700 |
Հաշմանդամ քաղաքացիներ՝ Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ) |
4. |
Պոմպային կոմպրեսորով փչովի լոգարան՝ անկողնային հիվանդների լվացման համար |
հատ |
3 |
18,600 |
Հաշմանդամ քաղաքացիներ՝ Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ) |
5. |
Բժշկական շիրմա (երեք սեկցիայից բաղկացած) |
հատ |
3 |
27,450 |
Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց |
6. |
Հակապառկելախոցային համակարգեր (Barry)՝ իրենց պարագաներով |
հավա-քածու |
5 |
21,100 |
Հաշմանդամ քաղաքացիներ՝ Ռոզա Բաբայան (գյուղ Այնթապ), Նայելա Հակոբյան (քաղաք Երևան), Դավիթ Հակոբյան (քաղաք Վաղարշապատ) |
7. |
Վիրաբուժական ներծծող սարքավորում |
հատ |
6 |
67,392 |
Վայքի, Ջերմուկի և Գորիսի հիվանդանոցներ |
8. |
Բժշկական զննման թախտ |
հատ |
2 |
14,144 |
Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա |
9. |
Դեֆիբրիլյատոր (Primedic) |
հատ |
2 |
272,390 |
Գորիսի հիվանդանոց |
Ընդամենը |
649,776 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
09.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|