ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02648403) 2024 թվականի հունիսի 19-ին կնքված թիվ 19/06/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ երեխայի և ընտանիքի կենտրոնի» համար ենթակայանի և հիմնական էլեկտրական գծի անհրաժեշտ սարքավորումների մատակարարում՝ 17,808,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի հունիսի 14-ին կնքված թիվ 14/06-24/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ երեխայի և ընտանիքի կենտրոնի» խաղահրապարակի համար ապրանքների մատակարարում և աշխատանքների իրականացում՝ 7,665,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի հունիսի 20-ին կնքված թիվ 070/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ երեխայի և ընտանիքի կենտրոնի» խաղահրապարակում ռետինապատման աշխատանքների իրականացում՝ 10,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սքանդիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00226396) 2024 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ 065/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի «ՔՈԱՖ երեխայի և ընտանիքի կենտրոնի» համար լուսատու սարքերի ձեռքբերում՝ 1,022,890 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |