Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2024-12.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 531-Ա

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝

1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 531-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող ուսանողներին և կենտրոնի շրջանավարտներին` զարգացնել իրենց գիտելիքները լուսանկարչության ոլորտում՝ տալով նրանց ֆինանսական հնարավորություն մասնակցելու կրթական ծրագրի արտերկրում և ձեռք բերել իրենց նախընտրած սարքավորումները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Թումո բարեգործական հիմնադրամ (TUMO FOUNDATION, address: 5423 Willow Wood Ln, Dallas, Tx 75252-2656, US)

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` կրթական

6.

Ծրագրի բյուջեն

11,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Նշված ծրագրի համար ընտրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները և շրջանավարտները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) արտերկրում լուսանկարչության ոլորտում կրթություն ստանալու համար հայտարարված մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած հաղթողին ֆինանսավորել կրթություն (կրթական ծրագրի վարձի վճարում, կացության և կեցության ծախսերի ապահովում, ինքնաթիռի տոմս) 4,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) մրցույթի հաղթող ճանաչված երկրորդ, երրորդ և չորրորդ տեղեր զբաղեցրած ուսանողների համար ձեռք է բերվելու լուսանկարչական սարքավորումներ` 7,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) լուսանկարչական սարքավորումների ներմուծում և տրամադրում շահառուներին՝ 7,000,000 դրամի չափով.

2) կրթական ծրագրի վարձի վճարում` 3,200,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չեն նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

կներկայացվեն տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

30.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.11.2024, N 800-Ա 12.11.2024, N 531-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան