ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1279-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N 561-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որոշման համաձայն ձեռք բերված տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Կազմակերպությունների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) տրանսպորտային միջոցների հաշվառումը կազմակերպության անվամբ՝ դրանց պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.
2) ապահովել տրանսպորտային միջոցների մուտքագրումը կազմակերպության հաշվեկշիռ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1279-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ») ՊՈԱԿ |
ԳԱԶ-A65R33-60 (ГАЗ- A65R33-60) |
2024 թ. |
X96А65R33R0997735 |
14,700,000.0 |
2. |
«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» (նախկին՝ «Նորքի տուն-ինտերնատ») ՊՈԱԿ |
ԳԱԶ-A65R33-60 (ГАЗ- A65R33-60) |
2024 թ. |
X96A6R33R0995416 |
14,700,000.0 |
3. |
«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» (նախկին՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ») |
ԳԱԶ-A65R33-60 (ГАЗ- A65R33-60) |
2024 թ. |
X96A65R33R0997084 |
14,700,000.0 |
4. |
«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ (նախկին՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն») |
ԳԱԶ-A65R33-60 (ГАЗ- A65R33-60) |
2024 թ. |
X96A65R33R0997803 |
14,700,000.0 |
Ընդամենը՝ |
58,800,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |