Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 580-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,623,547 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնագոգ գյուղի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2024 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԼՄ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,623,547 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 580-Ա որոշման

 

«ԼԵՌՆԱԳՈԳ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում նախկինում բարեգործական ծրագրի շրջանակներում կառուցված մանկապարտեզի կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է ձեռք բերել գույք, տեղափոխել և տեղադրել այն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան

համայնք, Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

3,623,547 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան

համայնք, «Լեռնագոգի մանկապարտեզ» ՀՈԱԿ (ՀՎՀՀ՝ 04420216)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի «Լեռնագոգի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար ձեռք բերել պրոֆեսիոնալ էլեկտրական սալօջախ, լվացքի մեքենա և սառնարան, տեղափոխել և տեղադրել դրանք: Իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում` 3,623,547 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Պրոֆեսիոնալ էլեկտրական սալօջախի, լվացքի մեքենայի և սառնարանի ձեռքբերման, ոտնակների և սարքավորումների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և միացման աշխատանքների իրականացում՝ 3,623,547 դրամի

չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

20.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ