ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 604-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 47,330,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 604-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Արարատի մարզ, քաղաք Վեդի, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
47,330,400 դրամ, որից 134,400 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 47,330,400 դրամ, այդ թվում` ա. գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 400,000 դրամ, բ. առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 100,000 դրամ, գ. տրանսպորտային նյութեր /3-րդ-4-րդ եռամսյակ/ – 4,307,500 դրամ, դ. կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 500,000 դրամ, ե. հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 750,000 դրամ, զ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 15,400,000 դրամ, է. վարչական սարքավորումների ձեռքբերում /3-րդ-4-րդ եռամսյակ/ – 3,690,000 դրամ, ը. այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 1,500,000 դրամ, թ. ծառայությունների ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/– 20,682,900 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 400,000 դրամ, այդ թվում` ա. գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 400,000 դրամ: 2) Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 100,000 դրամ, այդ թվում` ա. դեղորայք – 100,000 դրամ: 3) Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4,307,500 դրամ, այդ թվում` ա. սեղմված բնական գազ – 2,240,000 դրամ, բ. ավտոմեքենաների անիվներ 16 – 960,000 դրամ (16 հատ), գ. ավտոմեքենաների անիվներ 15 – 240,000 դրամ, (6 հատ), դ. հոդակապավոր շղթաներ – 90,000 հազար դրամ (5 հատ), ե. հակասառիչ հեղուկ -90,000 դրամ (60 լիտր), զ. շարժիչի յուղեր – 227,500 դրամ (91 լիտր), է. դիզելային յուղեր – 240,000 դրամ (48 լիտր), ը. կուտակիչ մարտկոցներ – 220,000 դրամ (5 հատ): 4) Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 500,000 դրամ, այդ թվում` ա. կենցաղային և տնտեսական նյութեր – 500,000 դրամ: 5) Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 750,000 դրամ, այդ թվում` ա. մարտկոց AA տեսակի – 240,000 դրամ (300 հատ), բ. հուշանվերներ -510,000 դրամ (30 հատ): 6) Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 15,400,000 դրամ, այդ թվում՝ ա. մինիավտոբուս – 5,500,000 դրամ (1 հատ), բ. ամենագնաց մեքենաներ – 9,900,000 դրամ (1 հատ)։ 7) Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալ- վում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 3,690,000 դրամ, այդ թվում՝ ա. տարածքի կենտրոնացված ջեռուցման կաթսաներ – 1,200,000 դրամ (2 հատ), բ. սեղանի համակարգիչներ – 900,000 դրամ (2 հատ), գ. ձեռնափայտեր – 400,000 դրամ (20 հատ), դ. հատուկ լուսանկարչական խցիկներ – 400,000 դրամ (5 հատ), ե. առաջին օգնության արկղեր – 300,000 դրամ (10 հատ), զ. պատգարակներ – 350,000 դրամ (5 հատ), է. գրպանի լապտերիկներ – 140,000 դրամ (5 հատ): 8) Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1,500,000 դրամ, այդ թվում՝ ա. ցուցանակներ և հարակից առարկաներ – 1,500,000 դրամ (30 հատ): 9) Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 20,682,900 դրամ, այդ թվում` ա. փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն – 400,000 դրամ, բ. հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 250,000 դրամ, գ. մշակման քլիրինգային ծառայություններ – 120,000 դրամ, դ. նավիգացիոն ծառայություն – 670,800 դրամ, ե. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 950,000 դրամ, զ. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ – 946,100 դրամ, է. էլեկտրականության բաշխում – 1,200,000 դրամ, ը. գազի բաշխում – 1,000,000 դրամ, թ. խմելու ջրի բաշխում – 350,000 դրամ, ժ. կենցաղային ծառայություններ – 54,000 դրամ, ժա. միջազգային հեռախոսային ծառայություններ – 700,000 դրամ, ժբ. համացանց – 740,000 դրամ, ժգ. փոստային ծառայություններ – 2,000 դրամ, ժդ. հակահրդեհային ծառայություններ – 5,000,000 դրամ, ժե. ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ – 4,500,000 դրամ, ժզ. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ – 900,000 դրամ, ժէ. հետիոտնային ուղիների կառուցման աշխատանքներ – 2,000,000 դրամ, ժը. ներկայացուցչական ծառայություն – 900,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Կազմակերպական ծախսեր – 2,825,000 դրամ, որից` ա. գրասենյակային պարագաներ – 100,000 դրամ, բ. կենցաղային և հանրային սննդի նյութեր – 100,000 դրամ, գ. առաջին օգնության արկղեր – 100,000 դրամ, դ. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 950,000 դրամ. ե. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ – 450,000 դրամ, զ. էլեկտրականության բաշխում – 500,000 դրամ, է. կենցաղային ծառայություններ – 25,000 դրամ, ը. միջազգային հեռախոսային ծառայություններ – 300,000 դրամ, թ. համացանց – 300,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
26.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |