Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
26.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 604-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 47,330,400 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 604-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Արարատի մարզ, քաղաք Վեդի, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

47,330,400 դրամ, որից 134,400 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մարտի 1-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 47,330,400 դրամ, այդ թվում`

ա. գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 400,000 դրամ,

բ. առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 100,000 դրամ,

գ. տրանսպորտային նյութեր /3-րդ-4-րդ եռամսյակ/ – 4,307,500 դրամ,

դ. կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 500,000 դրամ,

ե. հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/ – 750,000 դրամ,

զ. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 15,400,000 դրամ,

է. վարչական սարքավորումների ձեռքբերում /3-րդ-4-րդ եռամսյակ/ – 3,690,000 դրամ,

ը. այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում /3-րդ եռամսյակ/ – 1,500,000 դրամ,

թ. ծառայությունների ձեռքբերում /3-4-րդ եռամսյակ/– 20,682,900 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 400,000 դրամ, այդ թվում`

ա. գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 400,000 դրամ:

2) Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 100,000 դրամ, այդ թվում`

ա. դեղորայք – 100,000 դրամ:

3) Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4,307,500 դրամ, այդ թվում`

ա. սեղմված բնական գազ – 2,240,000 դրամ,

բ. ավտոմեքենաների անիվներ 16 – 960,000 դրամ (16 հատ),

գ. ավտոմեքենաների անիվներ 15 – 240,000 դրամ, (6 հատ),

դ. հոդակապավոր շղթաներ – 90,000 հազար դրամ (5 հատ),

ե. հակասառիչ հեղուկ -90,000 դրամ (60 լիտր),

զ. շարժիչի յուղեր – 227,500 դրամ (91 լիտր),

է. դիզելային յուղեր – 240,000 դրամ (48 լիտր),

ը. կուտակիչ մարտկոցներ – 220,000 դրամ (5 հատ):

4) Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 500,000 դրամ, այդ թվում`

ա. կենցաղային և տնտեսական նյութեր – 500,000 դրամ:

5) Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 750,000 դրամ, այդ թվում`

ա. մարտկոց AA տեսակի – 240,000 դրամ (300 հատ), բ. հուշանվերներ -510,000 դրամ (30 հատ):

6) Տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 15,400,000 դրամ, այդ թվում՝

ա. մինիավտոբուս – 5,500,000 դրամ (1 հատ),

բ. ամենագնաց մեքենաներ – 9,900,000 դրամ (1 հատ)։

7) Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալ- վում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 3,690,000 դրամ, այդ թվում՝

ա. տարածքի կենտրոնացված ջեռուցման կաթսաներ – 1,200,000 դրամ (2 հատ),

բ. սեղանի համակարգիչներ – 900,000 դրամ (2 հատ),

գ. ձեռնափայտեր – 400,000 դրամ (20 հատ),

դ. հատուկ լուսանկարչական խցիկներ – 400,000 դրամ (5 հատ),

ե. առաջին օգնության արկղեր – 300,000 դրամ (10 հատ),

զ. պատգարակներ – 350,000 դրամ (5 հատ),

է. գրպանի լապտերիկներ – 140,000 դրամ (5 հատ):

8) Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1,500,000 դրամ, այդ թվում՝

ա. ցուցանակներ և հարակից առարկաներ – 1,500,000 դրամ (30 հատ):

9) Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 20,682,900 դրամ, այդ թվում`

ա. փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն – 400,000 դրամ,

բ. հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 250,000 դրամ,

գ. մշակման քլիրինգային ծառայություններ – 120,000 դրամ,

դ. նավիգացիոն ծառայություն – 670,800 դրամ,

ե. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 950,000 դրամ,

զ. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ – 946,100 դրամ,

է. էլեկտրականության բաշխում – 1,200,000 դրամ,

ը. գազի բաշխում – 1,000,000 դրամ,

թ. խմելու ջրի բաշխում – 350,000 դրամ,

ժ. կենցաղային ծառայություններ – 54,000 դրամ,

ժա. միջազգային հեռախոսային ծառայություններ – 700,000 դրամ, ժբ. համացանց – 740,000 դրամ,

ժգ. փոստային ծառայություններ – 2,000 դրամ,

ժդ. հակահրդեհային ծառայություններ – 5,000,000 դրամ,

ժե. ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ – 4,500,000 դրամ,

ժզ. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ – 900,000 դրամ,

ժէ. հետիոտնային ուղիների կառուցման աշխատանքներ – 2,000,000 դրամ,

ժը. ներկայացուցչական ծառայություն – 900,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Կազմակերպական ծախսեր – 2,825,000 դրամ, որից`

ա. գրասենյակային պարագաներ – 100,000 դրամ,

բ. կենցաղային և հանրային սննդի նյութեր – 100,000 դրամ,

գ. առաջին օգնության արկղեր – 100,000 դրամ,

դ. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 950,000 դրամ.

ե. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ – 450,000 դրամ,

զ. էլեկտրականության բաշխում – 500,000 դրամ,

է. կենցաղային ծառայություններ – 25,000 դրամ,

ը. միջազգային հեռախոսային ծառայություններ – 300,000 դրամ,

թ. համացանց – 300,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան