Գլխավոր տեղեկություն
Համար
N 3192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3192-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի Հ.4734-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 19-ի «Դավթաշենի 2-րդ փողոցի հ.39 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Էդուարդ Կոլյայի Նիկոլյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4734-Ա որոշման մեջ (այսուհետ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Երևան, Դավթաշեն 2-րդ փողոցի հ.39 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»,

2) Որոշման նախաբանում` «Էդուարդ Կոլյայի Նոկոլյանի» բառերը փոխարինել «Էդուարդ Կոլյայի Նիկոլյանի» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան