Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-84-Ն-34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.09.2024
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-84-Ն-34

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերը փոխարինել «Ռուշանյան Սերժ Արտյոմի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ռուշանյան Սերժ Արտյոմի» բառերը փոխարինել «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. սեպտեմբերի 9

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2024 թվական: