Գլխավոր տեղեկություն
Համար
N 3424-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3424-Ա

«06» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

06.09.2024 թ.

հ. 3424-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Տիգրան Մանուկյան

Դավթաշեն 1-ին փողոց, հ.14

հողամաս

Անշարժ գույքի մասի նվիրատվության 29.08.2024թ. հ.7388 պայմանագրով, Տիգրան Մանուկյանին նվիրած Դավթաշեն 1-ին փողոցի հ.14 հասցեում գտնվող 162.6քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին փողոց, հ.14/4

01043W6E4M68

 

2

Զաբել Բադալյան

Սարի թաղ 25-րդ փողոց, հ.3

բնակելի տուն

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 25.07.2024թ հ.5504 և հ.5505 վկայագրերով Զաբել Բադալյանին փոխանցված ժառանգական գույքին, Սարի թաղ 25-րդ փողոցի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 25-րդ փողոց, հ.3/4

01053MS6FNW2

 

3

Դավիթ Սիմոնյան

Նորքի 5-րդ փողոց, հ.37բ

բնակելի տուն

Անշարժ գույքի առուվաճառքի 26.08.2024թ. հ.6708 պայմանագրով, Դավիթ Սիմոնյանի կողմից ձեռք բերված Նորքի 5-րդ փողոցի հ.37բ հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օհան Դուրյան փողոց, հ.40/1

01093BLJ8QY7

 
 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան