ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 649-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 00403436) 2024 թվականի օգոստոսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լաբորատոր փորձարկման ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00099876) 2024 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լաբորատոր փորձարկման ծառայությունների մատուցում` 3,895,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆրեշիփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05552866) 2024 թվականի օգոստոսի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նմուշառման և նմուշառումները պատվիրատուի կողմից նախանշված լաբորատորիաներ տեղափոխման ծառայությունների մատուցում` 1,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
18.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |