ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 845-Ա
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի․
2) «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-313-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետիN 845-Ա որոշման |
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2024 թվականի հոկտեմբերի 1 |
2024 թվականի նոյեմբերի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․1-ին հոդվածի 7-րդ և 16․2-րդ հոդվածի 10-րդ մասեր |
2. |
«Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, առաջադրվող հարցերը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաման |
Կադաստրի կոմիտե |
2024 թվականի նոյեմբերի 20 |
2024 թվականի դեկտեմբերի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․1-ին հոդվածի 8-րդ մաս |
3. |
«Գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, չափագրողների, հաշվառողների և հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպությունների՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման, հաշվառումից հանելու, հաշվառման համար ներկայացված տվյալների փոփոխությունները Կադաստրի կոմիտե ներկայացնելու, ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից մասնագիտական մրցույթ հայտարարելու կարգերը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաման |
Կադաստրի կոմիտե |
2024 թվականի հոկտեմբերի 20 |
2024 թվականի նոյեմբերի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․3-րդ հոդվածի 3-րդ մաս, 6-րդ հոդվածի 5-րդ մաս |
4. |
«Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2025 թվականի փետրվարի 28 |
2025 թվականի օգոստոսի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․1-ին հոդվածի 2-րդ մաս |
5. |
«Որակավորման հանձնաժողով ստեղծելու, որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2025 թվականի հունվարի 30 |
2025 թվականի օգոստոսի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․1-ին հոդվածի 6-րդ մաս |
6. |
«Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2025 թվականի ապրիլի 1 |
2025 թվականի օգոստոսի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-312-Ն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ |
7. |
«Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման, այդ թվում Կոմիտեի նախաձեռնությամբ, կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Կադաստրի կոմիտե |
2025 թվականի մայիսի 5 |
2025 թվականի օգոստոսի 4 |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 16․2-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 11-րդ մասեր |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետիN 845-Ա որոշման |
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս-խանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցա-ռումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2106-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Քաղաքա- շինության կոմիտե |
2025 թվականի նոյեմբերի 1 |
2025 թվականի դեկտեմբերի 17 |
Ֆինան-սավորում չի պահանջվում։ |
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-313-Ն օրենքի 1-ին հոդվածով փոփոխվող 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|