Գլխավոր տեղեկություն
Համար
N 3495-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3495-Ա

«13» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի Հ.1972-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 30-ի ««ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիր կնքելու մասին» հ.1972-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման 2-րդ պարբերությունում և 1-ին կետի 1-ին ենթակետում՝ «12.09.2006թ.» բառերը փոխարինել «28.09.2006թ.» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան