Գլխավոր տեղեկություն
Համար
N 3632-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3632-Ա

«23» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ.3532-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեխնոտուն» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մնացականյանի 18.09.2024թ. հ.Դ-118583-24 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետի 2024թ. սեպտեմբերի 16-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3532-Ա որոշման հավելվածի 50-րդ կետի 5-րդ սյունակում` «71.3քմ» բառերը փոխարինել «71.5քմ», 129-րդ կետի 5-րդ սյունակում՝ «16.2քմ» բառերը՝ «15.2քմ», իսկ 149-րդ կետի 5-րդ սյունակում՝ «20.6քմ» բառերը՝ «20.5քմ» բառերով:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

23.09.2024թ.

հ. 3632-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Անահիտ Շահնազարյան

/լիազորված անձ/

Ժան Շահնազարյան

Էրեբունի-1 այգետարածք, 90-րդ տեղամաս, հ.11

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.07.2024թ. հ.1125 վկայագրով, Ժան Շահնազարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի-1 այգետարածքի 90-րդ տեղամասի 504.0քմ մակերեսով հ.11 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 1-ին զանգված, հ.90/11

0105362DRTHT

 

2

Գագիկ Անտոնյան

Թավրիզյան փողոց, հ.52 և հ.52/1

հողամաս

Գագիկ Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Թավրիզյան փողոցի հ.52 և հ.52/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.27062024-01-0340 և 31032023-01-0030/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թավրիզյան փողոց, հ.52

01033TKKMU7K

0012

3

Արա Աբրահամյան

Ազատամարտիկների պողոտա, հ.134/1

բնակելի տուն

Արա Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների պողոտայի հ.134/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2411599, ընդ. բաժ. հող. 142.12քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 204.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.134/2

01053ABQ3V8X

 

4

Սամվել Աբրահամյան

Գ. Բաշինջաղյան փողոց, 1-ին նրբանցք, հ.43

բնակելի տուն

Սամվել Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի հ.43 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.03032020-01-0163/ տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, փակուղի, հ.43

01013LRTDDXQ

 

5

Գայանե Դավթյան

/լիազորված անձ/

Վովա Փիլիպոսյան

Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.49ա

հողամաս

Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.49ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.05.2024թ. հ.1685-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22

01013YZPDSFP

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան