Գլխավոր տեղեկություն
Համար
N 3725-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3725-Ա

«27» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, Ե.ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑ Հ.6/8 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՐԵԳԻՆ ՋԻՎԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գարեգին Ջիվանի Առաքելյանի (ծնված 07.06.1982թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 18.07.2023թ. հ.ԱՏ-18072023-01-0884 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.11.2023թ. հ.Հ-14636 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.09.2024թ. հ.20-Ել-35752-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Ե.Քոչարի փողոց հ.6/8 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևան, Կենտրոն, Ե.Քոչարի փողոց հ.6/8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գարեգին Ջիվանի Առաքելյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 152.72քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 152.72քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Երևան, Կենտրոն, Ե.Քոչարի փողոց հ.6/8 հասցեում գտնվող 152.72քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

4. Արհեստավորների 2-րդ փողոց հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել «Ե.Քոչարի փողոց հ.6/8» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան