Գլխավոր տեղեկություն
Համար
N 603
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1990-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22 (1121-1122)
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1990
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.12.1990

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1990 թվականի N 603

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության լուծարված բնակչության սպասարկման պետական կոմիտեի ձեռնարկությունների ու կազմակերպությունների բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակչության կենցաղային սպասարկման հանրապետական արտադրական միավորում («Հայկենցաղսպասարկում»), կառավարման մեկուսի ապարատով:

1991 թվականի հունվարի 1-ից «Հայկենցաղսպասարկում» միավորման ապարատի ծախսերը կատարել նրան ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասհանումների հաշվին:

2. Սահմանել, որ «Հայկենցաղսպասարկում» միավորումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախկին բնակչության սպասարկման պետական կոմիտեի իրավահաջորդը:

3. Թույլատրել «Հայկենցաղսպասարկում» միավորմանը ապարատի պահպանման համար ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների մասհանումների սահմաններում հաստատել միավորման ապարատի կառուցվածքը, սահմանել աշխատողների թվաքանակը, աշխատանքի վարձատրության ֆոնդը, ինչպես նաև կատարել ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կառուցվածքի փոփոխություններ և անվանափոխումներ:

4. «Հայկենցաղսպասարկում» միավորմանը` մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել միավորման կանոնադրությունը, հաշվի առնելով, որ «Հայկենցաղսպասարկում» միավորումը գործում է որպես ինքնուրույն արտադրատնտեսական համալիր և իր գործունեությունն իրականացնում է տնտեսական հաշվարկի, ինքնաֆինանսավորման և ինքնակառավարման սկզբունքներով:

5. Ուժը կորցրած համարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայկական ԽՍՀ բնակչության սպասարկման պետական կոմիտեի կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 575 և 1990 թվականի օգոստոսի 13-ի «Հայսերվիս» պետական կոմերցիոն կոնցեռն ստեղծելու մասին» N 393 որոշումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան